ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Իրաքում․ Al Arabiya

Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Իրաքում․ Al Arabiya

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակման մեջ մեղադրում է Իսրայելին։ Կորպուսի հրամանատարությունը, ըստ Tasnim գործակալության, հայտարարել է, որ Իսրայելի անօդաչուներն են հարձակվել իրանական օբյեկտների վրա։ 

Իրանի և Իսրայելի բարձր ղեկավարությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել այս պայթյունները։ Ի սկզբանե արաբական Al Arabiya հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ Իսրայելը հատուկ ռազմական գործողություն է սկսել Իրանի տարածքում՝ այդ երկրի ռազմական արդյունաբերության ոչնչացման նպատակով, սակայն, ավելի ուշ, հեռուստաընկերությունը նշել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրանական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ երկրում անջատվել է ինտերնետը։

Հիշեցնենք՝ հունվարի 29-ի գիշերը հզոր պայթյունների շարք է գրացվել Իրանի ռազմավարական օբյեկտներում, որոնք տեղակայված են երկրի ողջ տարածքով մեկ։ BBC-ն, հղում անելով իրանական IRNA գործակալությանը, գրում է, որ Արևելյան Ադրբեջան նահանգի Շահիդ Սալիմի քաղաքում այրվել է շարժիչների համար նախատեսված յուղի արտադրության խոշոր գործարանը։

Tasnim գործակալությունն էլ հայտնում է, որ դրոններով հարձակման է ենթարկվել նաև սպառազինության արտադրության ռազմական գործարաններից մեկը, որը գտնվում է Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Սպահան նահանգում։ Նշվում է նաև Իրանի հարավում գտնվող Դիզֆուլ ավիաբազայում պայթյունի, երկրի արևմուտքում գտնվող Համադան ու հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքներում պայթյունների և հրդեհների մասին։

Պայթյունների ձայներ են լսվել նաև Թեհրանում։ Տեղացիների խոսքով՝ հարձակման են ենթարկվել կառավարական շենքերը։ Ականատեսները հայտնում են, որ իրանական մայրաքաղաքի երկինք են բարձրացվել ինքնաթիռները։

Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սպահանում սպառազինոթւյան արտադրության գործարանի վրա հարձակման լուրը։ «2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան, մոտ 23:30-ին անօդաչուի կիրառմամբ անհաջող հարձակման փորձ է իրականացվել պաշտպանության նախարարության կենտրոններից մեկի վրա։ Դրանցից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսն ընկել են պաշտպանական ծուղակն ու պայթել»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Իրանի զինված ուժերի փոխանցմամբ՝ շենքի տանիքն աննշան վնասվել է։

  • Կիսվել: