ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրաքում շիաների առաջնորդի վրա մահափորձ է կատարվել

Իրաքում շիաների առաջնորդի վրա մահափորձ է կատարվել

Իրաքում շիաների առաջնորդ Մուկտադա Աս-Սադրի տան վրա անօդաչու թռչող սարք է կիրառվել, հայտնում է Sky News Arabia:

Հարձակումը կատարվել է այն բանից հետո, երբ Աս-Սադրը իր կողմնակիցներին հանձնարարել է սատարել Բաղդադի կենտրոնում վերջերս ճամբարի վրա ցուցարարների հարձակումից հետո բողոքի ելածներին: Շիաների առաջնորդի նստավայրը զգալիորեն վնասվել է անօդաչուի կիրառման հետևանքով, սակայն առաջնորդը չի տուժել:

  • Կիսվել: