հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրաքում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմակայանը

Իրաքում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմակայանը

Իրաքի Քիրքուք քաղաքի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծության է ենթարկվել, զոհվել է մեկ զինծառայող, կան վիրավորներ, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ ռազմակայանի ուղղությամբ արձակվել է մի քանի հրթիռ: Գործակալության տվյալներով՝ վիրավորների թվում կան ոչ միայն ամերիկյան, այլև իրաքյան զինծառայողներ, որոնց թիվը, սակայն, չի հստակեցվում:

  • Կիսվել: