ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրաքի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Իրաքի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին հրաժարականի դիմում է ուղարկել խորհրդարան։ Այս մասին գրում է RIA Novosti-ին՝ հղում անելով Sky News Arabia-ին։

Վարչապետը հրաժարական տալու մտադրության մասին հայտարարել է դեռևս հոկտեմբերի վերջին։ «Հրաժարականը կարևոր է ճգնաժամին վերջ տալու համար»,-ասել է նա։

Նշվում է, որ հոկտեմբերի սկզբից Իրաքում չեն դադարում բողոքի ակցիաները՝ կառավարության հրաժարականի, կոռուպցիայի դեմ պայքարի, գործազրկության և ապրելակերպի բարելավման պահանջով։

  • Կիսվել: