չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրաքի խորհրդարանը նպատակ ունի քննել գեներալ Սոլեյմանիի սպանության գործը

Իրաքի խորհրդարանը նպատակ ունի քննել գեներալ Սոլեյմանիի սպանության գործը

Իրաքի խորհրդարանն առաջիկայում նախատեսում է քննարկել նահատակներ Ղասեմ Սոլեյմանիի, Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի և նրանց զինակիցների սպանության գործն ու պատասխանատվության կանչել այդ հանցագործության մասնակիցներին, գրում է parstoday.ir-ը:

Իրաքի խորհրդարանում «Ալ-Սադեղուն» խմբակցության ներկայացուցիչ Հասան Սալեմը հայտարարել է, որ Դիմադրության հրամանատարների սպանության գործը առաջիկայում կներկայացվի խորհրդարանին: Նա կառավարությանը խնդրել է Ղասեմ Սոլեյմանիի, Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի ու նրանց ուղեկիցների սպանության հետաքննության արդյունքները նույնպես տրամադրել խորհրդարանին:

Սալեմն «Ալ-Մալումե» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Բաղդադի միջազգային օդանավակայանում իրականացված հարձակման մեջ ներգրավված են եղել ԱՄՆ-ի, Լիբանանի, Սիրիայի և նույնիսկ Իրաքի ներքին և արտաքին ուժեր:
Նա հավելել է. «Մենք պատասխանատվություն ունենք Դիմադրության հրամանատարների սպանությունը բացահայտելու համար և չենք լռելու ԱՄՆ-ի իրականացրած հանցագործության նկատմամբ»:

Իրաքի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ ալ-Բալդավին խնդրել է կառավարությանը և դատական համակարգին լուրջ միջոցներ ձեռնարկել Դիմադրության հրամանատարների սպանության մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նա նշել է, որ եկել է մեղավորներին պատժելու ժամանակը, հատկապես պետական պաշտոններից հեռացնելուց հետո։

 

  • Կիսվել: