հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրաքի հյուսիսում թուրքական օդուժն օպերացիա է իրականացրել

Իրաքի հյուսիսում թուրքական օդուժն օպերացիա է իրականացրել

Թուրքիայի սահմաններից դուրս քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության և Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում` Քանդիլի լեռներում իրականացված ավիահարձակման արդյունքում սպանվել է 10 քուրդ զինյալ:

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ։

 

  • Կիսվել: