շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանը զենքի արտահանման գործարքներ է կնքել

Իրանը զենքի արտահանման գործարքներ է կնքել

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Թեհրանն այլ երկրներ զենքի արտահանման պայմանագրեր է կնքել, գրում է parstoday.com-ը:

Իրանի Պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զենքի համագործակցությունը որոշ երկրների հետ շարունակվել է նաև այն ժամանակ, երբ ամերիկացիները զենքի էմբարգո էին կիրառել Իրանի դեմ:

Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (CJAP)` 2020 թվականի հոկտեմբերի 18-ից, ԻԻՀ նկատմամբ սահմանված զենքի էմբարգոյի և դրա հետ կապված ֆինանսական գործարքների սահմանափակման արգելքներն ինչպես նաև Իրանի որոշ քաղաքացիների և ռազմական պաշտոնյաների նկատմամբ ՄԱԿ-ի անդամ երկրների տարածք մուտքի կամ ելքի բոլոր արգելքները չեղարկվել են:

 

  • Կիսվել: