շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանը շուտով կներկայացնի նոր ռադիոլոկացիոն համակարգեր, ԱԹՍ–ներ և ՀՕՊ համակարգեր

Իրանը շուտով կներկայացնի նոր ռադիոլոկացիոն համակարգեր, ԱԹՍ–ներ և ՀՕՊ համակարգեր

Իրանի ցամաքային զորքերի ՀՕՊ ուժերը շուտով ռադիոլոկացիոն կայանների և անօդաչու թռչող սարքերի շնորհանդես կանցկացնեն։ Այդ մասին հայտնել է Իրանի բանակի ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալիրեզա Էլհամին:
 
«Մոտ ապագայում մենք կտեսնենք ռադիոլոկացիոն, հրթիռային և անօդաչու զենքերի տարբեր համակարգերի շնորհանդեսը, որը կազմակերպել են ցամաքային զորքերի ՀՕՊ ուժերը»,-ասել է Էլհամին, հաղորդում է Tasnim-ը:
 
Իրանի հակաօդային պաշտպանության հրամանատարի տեղակալը նշել է, որ «ձեռնարկվել են․․․ կառուցողական միջոցառումներ զսպման համակարգերի արդիականացման ոլորտում, ինչն է՛լ ավելի կամրապնդի մեր երկրի պաշտպանունակությունն ու զսպող հզորությունը»։
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Խորեմշեհր» ընտանիքի նորագույն ռազմավարական բալիստիկ հրթիռը, որը ստացել է «Հայբար» անվանումը և հրթիռների նախորդ մոդելների արդիականացված տարբերակն է:

  • Կիսվել: