Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը որոշել են արագացնել էլեկտրացանցերի միացումը
Իրանի, Ռուսաոստանի և Ադրբեջանի Էներգետիկայի փոխնախարարները, տեսակապով կայացած հանդիպման ժամանակ, քննարկել են երեք երկրների էլեկտրացանցերը մաիցնելու հարցը, գրում է parstoday.com-ը:
Էներգետիկ ոլորտում հարևան երկրների հետ միջազգային ստանդարտներին համապատասխան Իրանի համագործակցությունը Իրանի կարևոր քաղաքականություններից է:
Երկուշաբթի օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարներ Հոմայուն Հայերիի, Պյոտր Բաբիլևի և Ալ-Նուր Սուլթանի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է երեք երկրների էլէկտրացանցերի միացման ու սինխրոնացման վերաբերյալ նախորդ համաձայնությունների շրջանակներում տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման հարցը: Նախորդ համաձայնությունները կայացել են նախագծի ուսումնասիրության հարցով պատասխանատու՝ «Մոնենկո» ընկերության ներկայացուցչի ներկայությամբ:
Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները քննարկել են տեխնիկական հաշվետվությունը և որոշում կայացրել նախագիծն արագացնելու վերաբերյալ: