երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրանը պատրաստ է մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը. Թախթռավանչի

Իրանը պատրաստ է մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը. Թախթռավանչի

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել կազմակերպության խաղաղապահ առաքելությանը, գրում է parstoday.com-ը:

Նա նշել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը՝ ռազմական գումարտակների, ոստիկանական ուժերի, դիտորդների տեղակայման և օժանդակ ծառայությունների միջոցով։

Մաջիդ Թախթռավանչին հավելել է. «Խաղաղապահ առաքելությունները պետք է իրականացվեն ՄԱԿ-ի կանոնադրության և ուժի չկիրառման սկզբունքին համապատասխան, բացառությամբ ինքնապաշտպանության դեպքերի և հակամարտող կողմերի համաձայնությամբ ու չեզոքության սկզբունքի պահպանմամբ«:

Նա նաև նշել է, որ այս առաքելությունների ընթացքում պետք է պահպանվեն երկրների ինքնիշխանության, իրավահավասարության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի և երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները:

ՄԱԿ-ում Իարնի դեսպանը հավելել է. «Պետք է զերծ մնալ ՄԱԿ-ի կամ որևէ այլ օտար ուժի կողմից քաղաքաացիական անձանց պաշտպանելու պատրվակով ցանկացած ռազմական միջամտությունից»:

 

  • Կիսվել: