կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանը ներգրավված չէ ամերիկյան ուժերի դեմ հարձակումներից որևէ մեկում. Իրավանի

Իրանը ներգրավված չէ ամերիկյան ուժերի դեմ հարձակումներից որևէ մեկում. Իրավանի

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է. «Իրանը ներգրավված չէ տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ իրականացված որևէ հարձակման մեջ», գրում է parstoday.ir-ը:

CNN լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրավանին ասել է. «Մենք հստակ հայտարարել ենք, որ Իրանը ներգրավված չէ տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ հարձակումներից ոչ մեկում»։

CNN-ը, հղում անելով ՄԱԿ-ում իրանի դեսպանին, հաղորդել է, որ Թեհրանն անմիջական դեր չի ունեցել հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ իրականացված գործողության մեջ։ Ըստ այս հաղորդման՝ Իրավանին հավելել է, որ Իրանի և Դիմադրության խմբերի միջև կա համագործակցություն, սակայն Թեհրանը որևէ գործողության հրաման չի տալիս։

Նա նշել է. «Մենք հստակ հայտարարել ենք, որ Իրանը ներգրավված չէ տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ հարձակումներից որևէ մեկում: Իրաքում և Սիրիայում ամերիկյան ուժերի դեմ հարձկումների որոշումները կայացնում են խմբավորումները»:

Իրավանին հավելել է, որ ՄԱԿ-ում իր ամերիկացի գործընկերոջ հետ Իսրայելի հակամարտության վերաբերյալ ուղիղ քննարկում չի ունեցել:

Անդրադառնալով Գազայի պատերազմին, նա ասել է. «Իրանն ընդգծել է, որ մտադրություն չունի ընդլայնել այս պատերազմական ճակատը»։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նշել է, որ բոլորը պետք է կատարեն այս կապակցությամբ իրենց դերը, քանի որ եթե Գազայում հակամարտությունը շարունակվի, պատերազմը կարող է տարածվել։

 

  • Կիսվել: