երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում փախստականների իրավիճակի կապակցությամբ

Իրանը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում փախստականների իրավիճակի կապակցությամբ

Իրանը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում փախստականների իրավիճակի կապակցությամբ, գրում է parstoday.com-ը:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով ցուրտ եղանակին աֆղան էմիգրանտների վիճակի վերաբերյալ Iran Press-ի թղթակցի հարցին, ասել է. «Իրանական բոլոր կազմակերպությունները, հատկապես դժվար ժամանակներում, կկանգնեն աֆղանցիների կողքին»:

Խաթիբզադեն ընդգծել է. «Ավելի քան չորս տասնամյակ Իրանը հյուրընկալում է ավելի քան չորս միլիոն աֆղանցիների, սակայն այս իրավիճակը չի կարող շարունակվել, հատկապես այն իրավիճակում, երբ միջազգային կազմակերպություններն այդ կապակցությամբ որևէ պատասխանատվություն չեն ընդունում»:

Արտաքին գործերի նախարարության խոսնակը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Թեհրան կատարած այցի վերաբերյալ ասել է. «Գործակալությունը պետք է գնա տեխնիկական համագործակցության ճանապարհիով և թույլ չտա, որ որոշ երկրներ քաղաքական իրենց քաղաքական մտադրությունները պարտադրեն այս միջազգային կառույցին»։

Իրանի ԱԳ նախարարը երեկ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևի Թեհրան կատարած այցի վերաբերյալ ասել է. «Երկու երկրների հարաբերությունների մասին լավ նորություններ կան, և շուտով երկու երկրների միջև տարբեր մակարդակներով փոխայցելություններ տղի կունենան»։

Անդրադառնալով ԱՄՆ պաշտոնյայի այն հայտարարությանը, թե Իրանը վերադառնում է ՀԳՀԾ-ի անշրջելի կետ, ասել է.«Պատմությունների նման խեղաթյուրումը չի օգնում Միացյալ Նահանգներին: Ստեղծված իրավիճակի մեղավորը ԱՄՆ-ն է, որը պետք է չեղարկի պատժամիջոցները»:

 

  • Կիսվել: