Իրանը մոբիլիզացրել է ավելի քան 1 միլիոն զինվnր՝ ԱՄՆ-ի ցամաքային ներխnւժմանը պատրաստ լինելու համար. աղբյուր
Իրանը մոբիլիզացրել է ավելի քան 1 միլիոն զինվոր՝ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը պատրաստ լինելու համար: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr-ը։
Նշենք, որ ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով Կոնգրեսի մի քանի անդամների, հաղորդել էր, որ Իրանի վրա ներխուժումը կարող է սկսվել մոտ ապագայում։ Ավելի ուշ հաղորդագրություններ հայտնվեցին, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ինքնաթիռը մանևրներ է անցկացրել ԱՄԷ-ի վրայով, ինչը վկայում է Իրանում ցամաքային գործողության նախապատրաստությունների մասին։


