ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանը կշարունակի ուժեղ աջակցություն ցուցաբերել Սիրիային. ԻԻՀ նախագահի օգնական

Իրանը կշարունակի ուժեղ աջակցություն ցուցաբերել Սիրիային. ԻԻՀ նախագահի օգնական

Թեհրանում Սիրիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, Միջազգային հարցերով Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծել է.«Իրանը կշարունակի ուժեղ աջակցություն ցուցաբերել Սիրիային», գրում է parstoday.com-ը:

Թեհրանում Սիրիայի դեսպան Շաֆիղ Դիուբի հետ հանդիպման ժամանակ, Հոսեյն Ամիր Աբդուլլահյանն ասել է.«ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ կիրառելով, փաստորեն տնտեսական ահաբեկչության զենքով ահաբեկչական պատերազմ է սանձազերծել Սիրիայի դեմ»:

Ամիր Աբդուլլահյանը հավելել է.«Սիրիան գտնվում է Դիմադրության ճակատի առաջին գծում և Իրանը ամենայն հզորությամբ մնալու է Սիրիայի կողքին և շարունակելու է ուժեղ աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին ու ղեկավարությանը»:

Անդրադառնալով Իրան-Չինաստան 25-ամյա փաստաթղթի ստորագրմանը, Թեհրանում Սիրիայի դեսպան Շաֆիղ Դիուբն ասել է.«Այս համաձայնությունը մեծ ձեռքբերում է, որը փոխեց ուժերի հավասարակշռությունը»:

 

  • Կիսվել: