շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանը կառուցում է հատուկ առաքելություններ իրականացնող «Քաման 19» ԱԹՍ-ն

Իրանը կառուցում է հատուկ առաքելություններ իրականացնող «Քաման 19» ԱԹՍ-ն

Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է հատուկ առաքելություններ իրականացնող «Քաման 19» ԱԹՍ-ի կառուցման մասին, գրում է  parstoday.com-ը:

Գեներալ Ազիզ Նասիրզադեն, անդրադառնալով ԱԹՍ-ների ոլորտում երկրի մարտունակության վիճակին, հավելել է. «Մեր երկիրը, հատկապես Զինված ուժերի ստորաբաժանումները, մեծ առաջընթաց են արձանագրել: ԱԹՍ-ների ոլորտում; Օդուժն առաջ է գնում՝ օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաներից»:

Նշելով, որ Իրանն ԱԹՍ-ների ոլորտում առաջ է շարժվում իր կարիքներին համապատասխան և այդ ճանապարհին որևէ սահման չի ճանաչում, Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարը հավելել է. «Քաման 22»-ն ունի հեռահար թռիչքներ իրականցնելու, սպառազինություն տեղափոխելու, տեղանքը ճանաչելու և վերահսկելու մեծ հնարավորություններ: Իսկ «Քաման 19-ը», որը նույնպես ունի բարձր հեռահարություն, ունի հատուկ շարժիչ, և հիմնականում կիրառվելու է հետախուզության ոլորտում»:

  • Կիսվել: