երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանը կարևորում է Ադրբեջանի հետ տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացումը. Ադրբեջանում ԻԻՀ դեսպան

Իրանը կարևորում է Ադրբեջանի հետ տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացումը. Ադրբեջանում ԻԻՀ դեսպան

Ադրբեջանում Իրանի դեսպանը շեշտել է.«Հաշվի առնելով Իրանից Բաքու արտահանումների ծավալի ավելացումը, տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացումը պետք է երկրի առաջնահերթությունը լինի», գրում է parstoday.com-ը:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Կորոնավիրուսի տարածման պայմաններով հանդերձ, Իրանից դեպի Ադրբեջան և ՌԴ արտահանումների ծավալի ավելացմամբ, հյուսիսային երկրների հետ ճանապարհային, երկաթուղային, օդային ու ծովային տրանսպորտի դիվերսիֆիկացումը պետք է դառնա երկրի առաջնահերթությունը»:

Մոսավին հավելել է.«Ռաշտ-Աստարա բաժնի լրացումը, Աստարաչայ նոր կամրջի ու Փարսաբադի երկաթուղային բեռնափոխադրման կայանի կառուցումը կնպաստեն դրան»:

 

  • Կիսվել: