Իրանը հետաձգել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև շաբաթ օրը նախատեսված անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի հետաձգման մասին։
ԻԻՀ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի ժամանակացույցի փոփոխության մասին, որը նախատեսված էր անցկացնել Հռոմում շաբաթ օրը՝ մայիսի 3-ին»: