ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանը հերքել է Ռուսաստան զինամթերք ուղարկելու մասին ամերիկյան թերթի պնդումը

Իրանը հերքել է Ռուսաստան զինամթերք ուղարկելու մասին ամերիկյան թերթի պնդումը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է Wall Street Journal-ի հրապարակումն այն մասին, թե Իրանը զենք է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար, գրում է parstoday.ir-ը:

Նա նշել է. «Իրանը դեմ է պատերազմին և աջակցում է Ուկրաինայում հրադադարի և խաղաղության հաստատմանը»:

Քանանին հավելել է. «Մինչ պատերազմողներն ընտրել են բախումների ուղին և դրանից բխող ֆինանսական և քաղաքական օգուտները՝ շարունակաբար առաջադեմ զենք ուղարկելով Ուկրաինա, փակ պահելով բանակցությունների և խաղաղության ճանապարհը, նրանց հետ փոխկապակցված որոշ լրատվամիջոցներ հրապարակում են նման կեղծ լուրեր: Նրանք հետևում են իրանաֆոբիայի քաղաքականությանը և սեփական քաղաքական նպատակներին»։

 

  • Կիսվել: