շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանը Հայաստանի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, Ռուսաստանի հետ՝ կզրոյացնի մաքսատուրքերը

Իրանը Հայաստանի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, Ռուսաստանի հետ՝ կզրոյացնի մաքսատուրքերը

Մոտ ժամանակներս Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուս-իրանական համատեղ առևտրական պալատի մասնակից Կամբիզ Միրկազեմին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA-ն:

Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։

«Մինչև տարեվերջ Իրանի և Ռուսաստանի միջև մաքսային տուրքերը կհանվեն»,- ասել է Միրկազեմին:

  • Կիսվել: