չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն միացնել էլեկտրաէներգիայի ցանցերը

Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն միացնել էլեկտրաէներգիայի ցանցերը

ԻԻՀ էներգետիկայի նախարարը հայտարարել է. «Իրանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի ցանցերի միացման հարցն օրակարգում է», գրում է parstoday.com-ը:

Ալի Աքբար Մեհրաբյանն ԻՌՆԱ-ին ասել է. «Մենք Իրանի և Ռուսատսանի էլեկտրացանցերի միացման ծրագիր ունենք, որին հետամուտ ենք»:

Նա հավելել է. «Իրանի էլեկտրաէներգիայի ցանցը միացած է բոլոր հարևան երկրների ցանցերի հետ և ներկայումս աշխատում ենք Կատարի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների էլեկտարացանցերի հետ միանալու ուղղությամբ»:

Ավելի վաղ, նախարարի միջազգային հարցերով խորհրդական Մոհամմադ Ալի Ֆարահնակյանն ասել էր. «Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանի առաջատար տերություններն են: Իսկ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրացանցերի միացումը կընդլայնի այդ շրջանակը, ինչը օգտակար կլինի նաև տարածաշրջանի համար»:

 

  • Կիսվել: