հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Իրանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, Իրանի բժշկական ասոցիացիայի գլխավոր տնօրենը կոչ է արել ուշադրություն դարձնել ԱՄՆ-ի անարդար պատժամիջոցների վերաբերյալ Իրանի բժշկական ասոցիացիայի դիմումին, գրում է parstoday.com-ը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում  Իրանի բժշկական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Զաֆար Ղանդին ասել է. «ԱՄՆ պատժամիջոցները, որոնք սահմանափակում են դեղորայքի ու բժշկական սարքավորումների հասանելիությունը, խախտում են մարդու իրավունքների  և բարոյական սկզբունքները»:

Ավելի վաղ, ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին ուղղված նամակում, Ժնևի միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան Իսմայիլ Բաղայի Համանեն հայտարարել; էր, որ ԱՄՆ-ի կառավարույթունը, կորոնավիրուսի հետ միասին, սպանում է Իրանի ժողվրոդին:

Իրանի բժիշկների ասոցիացիայի կողմից միջազգային կազմակերպություններին ուղղված նամակը երկրների իրավունքների պաշտպանությանն  ուիղղված քայլ է և ևս մեկ անգամ ընդգծում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները սպառնալիք են համաշխարհային հանրության համար:  Այս տեակետից, Միացյալ Նահնագների հանցագործությունների մասին աշխարհին տեղեկացնելը կարևոր նշանակություն ունի, քանի որ այդ քայլերը սպառնում  են համաշխարհային հանրությանը:

Չնայած պատժամիջոցներին ու առավելագույնն  ճնշման քաղաքականությանը, Իրանի ժողովուրդը, հենվելով սեփական ուժերի վրա, կարողացել է  պայքարել կորոնավիրուսի դեմ: Սակայն ինչպես ասել է Իրանի ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Ազրիֆը. «Որպեսզի գլոբալ ջանքերն արդյունավորվեն,  պետք է ընդունել, որ մոլորակը ընդհանուր պայքարի բեմ է և եթե որևէ երկիր ձախողվի, ամբողջ մոլորակը կձախողվի»:

Միջազգային հանրությունը իրավունք ունի անհըանգստանալ ԱՄՆ-ի միակողամնի պատժամիջոցների կապակցությամբ, որոնք լուրջ խնդիրներ են առաջացրել կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարհին: Այս կապակցությամբ, Իրանի առողջապահության նախարար Սեյեդ Նամաքին, ԱՀԿ Արևելյան միջերկրածովյան շրջանի առողջապահության նախարարների 66-րդ հանդիպման ժամանակ, որը անցկացվեց  վերջերս՝ Թեհրանում, ասել է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է կանխի պատերազմի և որոշ երկրների կողմից մարդկանց մարդու առողջությանը հասցված վնասները, սպառնալիքը և անարդարությունը»:

Ուրբաթ օրը, Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ վերջին 3.5 տարիների ընթացքում, ԱՄՆ կառավարությունը խախտոել  է իր բոլոր միջազգային պարտավորությունները, ինչը համարվումէ միաջազգային սկզբունքների և օրենքների կոպիտ ոտնահարում:

Ներկայումս, երբ աշխարհում կա կորոնավիրուսով վարակված ավելիք ան 6 միլիոն մարդ, մարդկության կյանքը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ:

Նման պայմաններում Իրանի բժշկական ասոցիացիայի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված նամակը և ԱՄՆ-ի ոճրագործություններին հակադրվելու հարցում միջազգային հանրությունից Իրանի ակնկալիքներն առավել քան երբևէ ընդգծում են միջազգային  համակարգվածգործողությունների անհրաժեշտությունը:

  • Կիսվել: