ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը դատապարտել է Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները

Իրանը դատապարտել է Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները

Բաղդադում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը դատապարտել է Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները, որոնց հետևանքով զոհվել ու վիրավորվել են Իրաքի մի խումբ անմեղ քաղաքացիներ, գրում է parstoday.com-ը:

Հունվարի 21-ի կեսօրին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում երկու մահապարտ ահաբեկիչների իրականացրած գործողության հետևանքով զոհվել է 28 և վիրավորվել 73 մարդ:

Բաղդադում Իրանի իսլամական հանրապետության դեսպանությունը հրապարակել է հաղորդագրություն, որում ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Ինչպես միշտ, Իրանի իսլամական հանրապետությունը կարևորում է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին աջակցելը և պատրաստ է ցուցաբերել ցանկացած հնարավոր օգնություն», - ասված է հաղորդագրության մեջ:

Բաղդադում Իրանի դեսպանությունը հույս է հայտնել, որ Իրաքի անվտանգության ծառայությունները հնարավորինս շուտ կկալանավորեն և կպատժեն պայթյունի հիմնական մեղավորներին:

 

  • Կիսվել: