չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանը ցանկություն չունի անմիջական կապի մեջ մտնել ԱՄՆ նոր վարչակազմի հետ. Արաղչի

Իրանը ցանկություն չունի անմիջական կապի մեջ մտնել ԱՄՆ նոր վարչակազմի հետ. Արաղչի

Նշելով, որ ՀԳՀԾ-ն ճիշտ ձևաչափ է, որի շրջանակում պետք է տեղի ունենան բանակցությունները, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.- «Իրանը ներկայումս ցանկություն չունի անմիջական կապի մեջ մտնել ԱՄՆ նոր վարչակազմի հետ», գրում է parstoday.com-ը:

Իտալական «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ԱՄՆ-ում իշխանության փոխանցման և Դոնալդ Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրեսի շենքի վրա կատարած հարձակման մասին ասել է.«Վաշինգտոնում տեղի ունեցածը բոլորին ցույց տվեց ամերիկյան ժողովրդավարության իրական դեմքը, և այժմ պարզ է, որ նրանք իրավունք չունեն աշխարհում որևէ մեկին ասել, թե ինչպես լուծի իր ներքին քաղաքական խնդիրները»:

ՀԳՀԾ-ի հետ կապված Բայդենի կառավարությունից Իրանի պահանջի մասին Արաղչին ասել է.«Իրանն ամենայն բարյացակամությամբ բանակցեց ու կատարեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները և այժմ հերթն ԱՄՆ-ի նոր կառավարությանն է, փոխհատուցելու նախկին կառավարության սխալները»:

Նշելով, որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ վերադառնալու համար պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հավելել է.«Ոչ մի նոր համաձայնություն և ոչ մի նոր բանակցություն չի լինի ՀԳՀԾ-ի վերաբերյալ»:

 

  • Կիսվել: