ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանը բողոքել է ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքների դեմ

Իրանը բողոքել է ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքների դեմ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը բողոքել է վերջերս ԱՄՆ նախագահի կողմից Իրանի հասցեին հնչող սպառնալիքների դեմ, գրում է parstoday.com-ը:

Մաջիդ Թախթ Ռավանչին երեքշաբթի նամակ է հղել ՄԱԿ-ի  Գլխավոր քարտուղարին և ԱԽ ղեկավարին, դատապարտելով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը: Նա հավելել է, որ դա  ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի խախտում է, որն արգելում է սպառնալիքները կամ ուժի գործադրումը:

Անդրադառնալով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի նախկին սպառնալիքներին և ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը, Թախթ Ռավանչին Անվտանգության խորհրդին կոչ է արել ԱՄՆ-ին հորդորել դադարեցնել իր սպառնալիքները,  անօրինական գործողությունները և անպատասխանատու քաղաքականությունը:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կրելու է Իրանի դեմ ուղղված ցանկացած   արկածախնդրության պատասխանատվությունը,  շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի պահ չի հապաղի իր ազգի, հողի և շահերի օրինական պաշտպանության հարցում:

ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում անդրադարձել էր Politico կայքի այն պնդմանը, թե Իրանը մտադիր է սպանել Հարավային Աֆրիկայում  և անհիմն հայտարարություններ էր արել:

Կեղծ լուրն արագորեն հերքվեց Իրանի և նույնիսկ Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտոնյաների կողմից:

  • Կիսվել: