ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը բարիդրացիական կապեր ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ. ԻԻՀ սահմանապահ ուժերի հրամանատար

Իրանը բարիդրացիական կապեր ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ. ԻԻՀ սահմանապահ ուժերի հրամանատար

ԻԻՀ սահմանապահ ուժերի հրամանատար գեներալ Ահմադ Ալի Գուդարզին, սահմաններ կատարած այցի ընթացքում, Ջուլֆա քաղաքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ առկա է սահմանապահների փոխգործակցություն՝ հիմնված միջազգային արձանագրությունների վրա, գրում է parstoday.com-ը:

Նա հավելել է. «Մմեր սահմանապահները պաշտպանում են սահմանամերձ բնակիչներին»:

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ուժերի հրամանատարն ասել է, որ Արևելյան Ատրապատական նահանգը Իրանի ամենաապահով նահանգներից մեկն է:

Նա ընդգծել է. «Մենք Արևելյան Ատրպատական նահանգին սահմանակից հարևան երկրների հետ որևէ խնդիր չունենք և անհրաժեշտության դեպքում խնդիրները լուծում ենք այդ երկրների սահմանապահների հետ»:

  • Կիսվել: