հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանը բացել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը

Իրանը բացել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը

Իրանի Իսլամական Հանրապետությունում հուլիսի 26-ին բացվել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը:

Կենտրոնի ստեղծումն առաջին քայլն է դարձել ատոմային ոլորտում ինովացիոն էկոհամակարգի ձևավորման և գործնականում իրանցի միջուկային գիտնականների նվաճումների կիրառման ճանապարհին:

Խոսքը, մասնավորապես, բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ ատոմային տեխնոլոգիաների կիրառման մասին է։

Թեհրանում կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ու գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Սորենա Սաթարին:

  • Կիսվել: