շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրանում վերսկսվել են հակակառավարական ցույցերը․ կանայք այրում են հիջաբները․ տեսանյութ

Իրանում վերսկսվել են հակակառավարական ցույցերը․ կանայք այրում են հիջաբները․ տեսանյութ

Իրանում կրկին հակակառավարական  ցույցեր են բռնկվել: Երկրի բնակիչները պահանջում են կառավարության հրաժարականը, փողոցներում բախումներ են տեղի ունենում ուժայինների և ցուցարարների միջև, կանայք այրում են հիջաբները: Այս մասին korrespondent-ի փոխանցմամբ մարտի 14-ին հայտնել են Telegram ալիքները, ականատեսները դեպքի վայրից։

Հայտնի է, որ տվյալ պահին երկրում անցկացվում է Չախարշանբե-Սուրիի նախատոնական տոնակատարությունը, որն ուղեկցվում է փողոցներում խարույկներով եւ հրատեխնիկայի կիրառմամբ: Ակտիվիստները որոշել են օգտագործել այդ հնարավորությունը, որպեսզի նոր թափով հայտարարեն իրենց իրավունքների մասին և դժգոհություն հայտնեն իշխանության վարած քաղաքականությունից ։

Ականատեսները նշում են, որ բազմաթիվ քաղաքների փողոցներում բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ուժայինների միջեւ ։ Կրակոցների ձայներ են լսվում։

Իր հերթին, երկրի իշխանությունները ոչինչ չեն ասում բողոքի ցույցերի մասին, բայց հայտնում են հարյուրավոր մարդկանց մասին, որոնք, իբր, տուժել են երկրի փողոցներում հրատեխնիկայի պայթյուններից:

Ինչպես գրում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը ՝ վկայակոչելով Tasnim-ը, մոտ 700 մարդ տուժել է, 17-ը ՝ զոհվել Չահարշանբե-Սուրիի «տոնակատարության» պատճառով։

  • Կիսվել: