Իրանում տեղի ունեցած հարձակման հետևանքով աղազերծման կայան է ոչնչացվել
Հակառակորդի հասցրած հարվածի հետևանքով շարքից դուրս է եկել Պարսից ծոցում գտնվող իրանական Քեշմ կղզու աղազերծման կայանը։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
«Ցավոք, հարված է հասցվել Քեշմ կղզու աղազերծման կայաններից մեկին և այն ամբողջությամբ շարքից դուրս եկել։ Կարճ ժամկետներում անհնար կլինի վերանորոգել այն»,- նրա խոսքերն է մեջբերում իրանական Borna գործակալությունը։


