շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանում շահագործման հանձնվի Արևմտյան Ասիայի խոշորագույն գազի վերամշակման գործարանը

Իրանում շահագործման հանձնվի Արևմտյան Ասիայի խոշորագույն գազի վերամշակման գործարանը

Հինգշաբթի օրն Իրանի Խուզեստան նահանգում շահագործման կհանձնվի Պարսից ծոցի Բիդ Բոլանդ գազի նավթավերամշակման գործարանը, որը տարածաշրջանում ամենամեծ գազի վերամշակման գործարանն է, գրում է parstoday.com-ը:

Պարսից ծոցի Բիդ Բոլանդ նավթավերամշակման գործարանը գտնվում է Խուզեստան նահանգի Բեհբահան քաղաքում: Գործարանը կառուցել են իրանցի մասնագետները, պատժամիջոցների պայմաններում:

Բիդ Բոլանդ գործարանում, որն Իրանի պատմության մեջ ամենամեծ նախագծերից մեկն է, իր հավաքվելու են նավթագազերը  և դրանք վերամշակել, վերածելով  նավթաքիմիական համալիրների հումքի:

Պարսից ծոցի Բիդ Բոլանդ գործարանը, որը Արևմտյան Ասիայի խոշորագույն գազի վերամշակման գործարաններից մեկն է, 2020 թվականին ընտրվել է որպես աշխարհի երրորդ խոշորագույն նախագիծ և պահպանում է երկրի նավթարդյունաբերության պատմության մեջ առանց   վթարների  աշխատանքի ռեկորդը:

  • Կիսվել: