կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրանում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հրատապ օգտագործման արտոնագիր է տրվել

Իրանում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հրատապ օգտագործման արտոնագիր է տրվել

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավարը հայտնել է երկրում կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի հրատապ օգտգործման արտոնագիր տրվելու մասին, գրում է parstoday.com-ը:

Ինչպես տեղեկացնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Քիանուշ Ջահանփուրն հայտարարել է.«Սննդամթերքի և դեղերի կազմակերպության ախտորոշման իրավաբանական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանում արտոնագիր տրվեց Իրանում ռուսական «Գամալիա» ընկերության արտադրած «Սպուտնիկ V»պատվաստանյութի արտակարգ օգտագործման համար»:

Նա ասել է. «Շարունակվում է Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի և այլ երկրների այլ պատվաստանյութերի քննարկումների գործընթացը»:

Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին կորոնավիրուսի պատվաստանյութի իրավիճակի մասին ասել է.« Մենք փորձում ենք կորոնավիրուսի պատվաստանյութը գրանցել աշխարհի չորս կարևոր աղբյուրներից՝ մեկ աղբյուր Եվրոպայից, մեկը Չինաստանից և մեկ արտադրող ընկերություն Ռուսաստանում և երկու արտադրող ընկերություն Հնդկաստանում»:

 

  • Կիսվել: