հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանում ռիալը կփոխարինվի թումանով

Իրանում ռիալը կփոխարինվի թումանով

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի Կենտրոնական բանկի կողմից առաջադրված, դրամական բարեփոխում անցկացնելու նախագծին, տեղեկացնում է parstoday.com-ը:

Երկուշաբթի օրը կայացած նիստում, Իրանի Իսլամական խորհրդարանի անդամները հավանություն են տվել երկրի դրամավարկային և բանկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նախագծին:

Ըստ նախագծի, երկրի դրամավարկային և բանկային օրենքի 1-ին կետում արվում է փոփոխություն, որի համաձայն. Իրանի արժույթը դառնում է թումանը: Յուրաքանչյուր թումանը հավասար է 10,000 ռիալի:

Որոշումն ընդունվել է ազգային արժույթի արժեքը բարձրացնելու և կանխիկ վճարումների ընթացքն ավելի հեշտացնելու նպատակով:

 

 

 

 

  • Կիսվել: