չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 406 մարդ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 406 մարդ

Իրանում անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 14 հազար նոր դեպք, մահացել է 406 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 922 հազար 397-ի, Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 406 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 47  հազար 95 մարդ»:

Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվը հասել է  շուրջ 61 միլիոնի, որոնցից  առնվազն մեկ միլիոն 440 հազարը մահացել է,   ավելի քան  43 միլիոնն ապաքինվել:

ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է   մոտ 13 միլիոն: Համավարակի զոհ է դարձել 270 հազար մարդ: Միացյալ Նահանգները վարակի տարածման ցուցանիշներով առաջատար է համարվում։

  • Կիսվել: