կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանում մահապատժի են ենթարկել ցույցերի ժամանակ սպանությունների համար դատապարտված 3 տղամարդու

Իրանում մահապատժի են ենթարկել ցույցերի ժամանակ սպանությունների համար դատապարտված 3 տղամարդու

Իրանում երեք տղամարդու, որոնք դատապարտվել էին անցյալ տարվա նոյեմբերին համազգային ցույցերի ժամանակ ոստիկանի եւ ռազմականացված ուժերի երկու անդամների սպանության համար, կախաղան են բարձրացրել, հայտնում է IRNA գործակալությունը։

Իրանի իշխանությունները պնդում են, որ դատապարտյալները գործել են նախնական պայմանավորվածությամբ եւ կապված են եղել Մուֆակին ահաբեկչական խմբավորման հետ։

Associated Press-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ դատապարտյալների խոստովանական ցուցմունքները ստացվել  են խոշտանգումների ժամանակ։

Անցյալ տարվա սեպտեմբերի կեսերից Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում Մահսա Ամինիի մահից հետո, որին բարքերի ոստիկանությունը ձերբակալել էր գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Բնակիչները աղջկա մահվան մեջ մեղադրել էին ոստիկանությանը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը 2023 թվականին մահապատժի է ենթարկել ավելի քան 200 մարդու։ Իրանում ամեն շաբաթ միջինը 10-ից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել։ Դատավճիռների մեծ մասը կայացվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ:

  • Կիսվել: