հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում կստեղծվի ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառներն ուսումնասիրող կառույց

Իրանում կստեղծվի ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառներն ուսումնասիրող կառույց

Իրանում կստեղծվի հատուկ կառույց Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի ինքնաթիռի կործանման պատճառների ու հանգամանքների հետաքննության համար։ Այս մասին այսօր հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին։

«Ուկրաինական ինքնաթիռի կործանման հանգամանքների մասին գործը հետաքննելու համար երկրի դատական իշխանությունները պետք է ստեղծեն առանձին դատական կառույց, որը կգլխավորի պրոֆեսիոնալ դատավորը»,- հայտարարել է նախագահը, և հավաստիացրել, որ ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները հրապարակվելու են։

Ըստ նրա՝ ուկրաինական ինքնաթիռի կործանումը  «աններելի սխալ» է, և «այդ աղետի համար պատասխանատվություն պետք է կրի ոչ միայն այն մարդը, որը սեղմել է կոճակը»: 

  • Կիսվել: