երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է 357 հազար մարդ

Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է 357 հազար մարդ

Իրանում սեպտեմբերի 19-ի դրությամբ, կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 357 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարությունը, գրում է parstoday.com-ը:

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 419 հազար 43-ի, Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 166 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 24 հազար 118 մարդ»:

Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվը հասել է ավելի քան 30 միլիոնի, որոնցից   956  հազարը  մահացել է:

  • Կիսվել: