երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանում կազմակերպված ահաբեկչական ցանց է ոչնչացվել

Իրանում կազմակերպված ահաբեկչական ցանց է ոչնչացվել

Իրանի Քերման նահանգի արդարադատության գերատեսչության ղեկավար Հոջաթ-օլ-էսլամ Էբրահիմ Համիդին հայտնել է. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոչնչացվել է կազմակերպված հակաանվտանգային մի ցանց», գրում է parstoday.ir-ը:

Համիդին հավելեց.-«Այս թիմի անդամները արտերկրում թշնամական տրամադրված տարրերի ու լրատվամիջոցների հետ կապ հաստատելով, անցած տարվա ընթացքում ձեռնարկել են հակաանվտանգային միջոցներ, ինչպիսիք են տարբեր վայրերի վրա հարձակումը, հանրային ունեցվածքի ոչնչացումը, պաստառների այրումը, վարչակարգի դեմ բրոշյուրների տպագրումն ու տարածումը, կարգախոսներ գրելը, արբանյակային ալիքներին նյութերի ուղարկումը»։

Քերմանի արդարադատության ղեկավարը հայտնել է նաեւ, որ այս ցանցի ղեկավարները՝ միապետականության կարգերի կողմնակից ​​ահաբեկչական օղակների գլխավորությամբ, զինված գործողությունների անցնելով, ծրագրել են սպանել նահանգի անվտանգության ուժերից մեկին, սակայն ձերբակալվեցին՝ ընկնելով ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության կողմից լարած թակարդի մեջ։

Համիդին մատնանշեց, որ այս ցանցի այլ գործողությունների թվում էր նաև հայտնաբերել ու վնասել հավատացյալ ու հեղափոխական անհատներին, սակայն անվտանգության ուժերի ժամանակին ձեռնարկված գործողությունների շնորհիվ նրանք չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը:

  • Կիսվել: