երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրանում կանցկացվեն բանակի հարձակողական զորավարժություններ

Իրանում կանցկացվեն բանակի հարձակողական զորավարժություններ

ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի գործողությունների հրամանատարի տեղակալն ասել է.«Արևմտյան շրջանում կանցկացվեն բանակի ցամաքային զորքերի անվտանգության, հարձակողական, շարժական զորավարժություններ», գրում է parstoday.ir-ը:

Բրիգադի գեներալ Քարիմ Չեշակն ասել է․ «Զորավարժությունը կանցկացվի 35-րդ հատուկ նշանակության ջոկատի, 55-րդ օդադեսանտային բրիգադի, 181-րդ զրահատանկային բրիգադի, անօդաչու թռչող սարքերի, ռազմաօդային ուժերի, Հետազոտությունների և ինքնաբավության ջիհադի կազմակերպության էլեկտրոնային պատերազմի գումարտակների և այլ ստորաբաժանումների մասնակցությամբ։ Զորավարժության նպատակն է ամրապնդել բանակի ցամաքային զորքերի պաշտպանական պատրաստվածությունը՝ արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար»։

ԶՈՒ ԳՇ պետը, բանակի գլխավոր հրամանատարի և բանակի մի շարք այլ հրամանատարների ուղեկցությամբ, այցելել է զորավարժությունների անցկացման վայր։

  • Կիսվել: