չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանում հրդեհ է բռնկվել ElectroSteel գործարանում

Իրանում հրդեհ է բռնկվել ElectroSteel գործարանում

Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Մեշհեդ քաղաքի ElectroSteel կենցաղային տեխնիկայի գործարանի երեք պահեստներում։

Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։ Միջադեպի վայր է ժամանել հրշեջ ծառայությունների մոտ 100 բրիգադ։ Այս պահին հրդեհի մասշտաբների պատճառով գործարանը պատված է ծխով։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տուժածների և բռնկման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

  • Կիսվել: