կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանում հայերը գիտակցաբար մասնակցելու են ընտրություններին. ԻԻՀ խորհրդարանում թեհրանահայության  պատգամավոր

Իրանում հայերը գիտակցաբար մասնակցելու են ընտրություններին. ԻԻՀ խորհրդարանում թեհրանահայության պատգամավոր

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, ընդգծելով իրանահայ համայնքի առավելագույն մասնակցությունը մարտի 1-ին կայանալիք ընտրություններին, ասել է. «Անշուշտ, այս տարվա ընտրությունների ժամանակ իրանահայությունը գիտակցաբար մասնակցելու է ընտրություններին», գրում է parstoday.ir-ը:

Իրանի ԶԼՄ-ների 24-րդ ցուցահանդես կատարած այցելության շրջանակում Շահվերդյանն, ընդգծելով կրոնական փոքրամասնությունների առավելագույն մասնակցությունը խորհրդարանական և Բանիմացների Խորհրդի ընտրություններին, ասել է. «Հայ համայնքն ակտիվ մասնակցություն կունենա այս տարվա ընտրություններին որպես կարևոր և վճռորոշ ասպարեզ, և այս ընտրությունների արդյունքը դա ցույց կտա։ Ի հեճուկս այն, ինչ ասում են Իրանից դուրս աշխատող լրատվամիջոցներն ու թշնամիները և փորձում են հուսահատություն և հուսալքություն տարածել ժողովրդի մեջ, հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցելու է ընտրություններին»։

Շահվերդյանի խոսքով, Իսլամական հեղափոխության հաղթանակի հենց սկզբից հայ համայնքը ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր ասպարեզներում, և 135 նահատակներ է նվիրել հեղափոխությանն ու վարչակարգին։

  • Կիսվել: