երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրանում դատարանն ավելի քան 10 տարվա ազատազրկման է դատապարտել երիտասարդ զույգին՝ փողոցում գրկախառնվելու ու պարելու համար. The Guardian

Իրանում դատարանն ավելի քան 10 տարվա ազատազրկման է դատապարտել երիտասարդ զույգին՝ փողոցում գրկախառնվելու ու պարելու համար. The Guardian

Իրանում դատարանը ավելի քան 10 տարվա ազատազրկման է դատապարտել մի երիտասարդ զույգի, որը Թեհրանի գլխավոր տեսարժան վայրերից մեկի առջև նկարահանված տեսահոլովակում գրկախառնվում է ու պարում, ինչը դիտվում է որպես իշխող ռեժիմի դեմ դիմադրության խորհրդանիշ, ասել են ակտիվիստները: Այս մասին գրում է The Guardian-ը:

 

Աստիյաժ Հաղիղին և նրա փեսացուն՝ Ամիր Մոհամմադ Ահմադին, երկուսն էլ 20-ն անց, ձերբակալվել են նոյեմբերի սկզբին այն բանից հետո, երբ տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ նրանք ռոմանտիկ պարում են Ազադի աշտարակի առջև:

Հաղիղին գլխաշոր չի կրել՝ ի հեճուկս Իրանում գործող խիստ կանոնների։ Բացի  այդ, կ անանց արգելվում է նաև պարել հասարակության մեջ, առավել ևս տղամարդու հետ:

Թեհրանի հեղափոխական դատարանը նրանց յուրաքանչյուրին դատապարտել է 10 տարի վեց ամիս ազատազրկման, ինչպես նաև արգելել է ինտերնետից օգտվելը, հայտնում է ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը (HRANA):

  • Կիսվել: