հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանում արտակարգ պատահարի հետևանքով երեք բնակելի շենք է ավերվել

Իրանում արտակարգ պատահարի հետևանքով երեք բնակելի շենք է ավերվել

Իրանի Թավրիզ քաղաքում կիրակի օրը՝ մարտի 12-ին, պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում, ինչի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Ըստ CGTN-ի, երեք շենք է փլուզվել:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ պայթյունը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ին երկհարկանի շենքում, ամբողջությամբ հողին է հավասարեցրել շենքը և հարակից երկու տները։ Նշվում է, որ պայթյունը վնասել է մոտ 20 բնակարան, վնաս է հասցվել նաև հարակից 100 շենքերին՝ կոտրելով ապակիները։

Պայթյունի պատճառները պարզվում են։

  • Կիսվել: