հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 196 հազար մարդ

Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 196 հազար մարդ

Իրանում հուլիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ երկու հազար նոր դեպք: 196 հազար մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:

Հայտարարելով, որ Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 235 հազար 429-ի, Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է.«Անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 154 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 11 հազար 260-ի»:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է ավելի քան 11 միլիոնի, որոնցից առնվազն 525 հազարը մահացել է։ Առողջացել է և հիվանդանոցներից դուրս է գրվել առնվազն 6 միլիոն 170 հազար մարդ:

 

  • Կիսվել: