ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը  եղել է անչափահաս երեխաների հետ

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը եղել է անչափահաս երեխաների հետ

 Թեհրանի ոստիկանության պետը հայտարարել է, որ դեսպանատան վրա հարձակում գործած անձն անմիջապես ձերբակալվել է։ Հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Թեհրանի ոստիկանապետը նշել է, որ հարձակում գործած անձը ներխուժել է, երբ դեսպանատան աշխատակիցներից մեկը մուտք է գործել դեսպանատուն։ Նրա խոսքով՝ հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխաների հետ. «նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրներով պայմանավորված»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Թեհրանում հարձակվել էին Ադրբեջանի դեսպանատան վրա։

 

  • Կիսվել: