հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են տարանցման և առևտրային համագործակցության մասին փաստաթուղթ

Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են տարանցման և առևտրային համագործակցության մասին փաստաթուղթ

Մոսկվայում Իրանի տրանսպորտի զարգացման հիմնադրամի, Եվրասիական տրանսպորտի համակարգող խորհրդի և Անկախ պետությունների համագործակցության(ԱՊՀ) երկրների միջև եռակողմ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, գրում է parstoday.ir-ը:

Ստորագրող կողմերը համագործակցում են միմյանց հետ միջազգային միջանցքներով, հատկապես Հյուսիս-Հարավ միջանցքով ապրանքների առևտուրը, տարանցումը և պահեստավորումը մեծացնելու համար։

Իրանի տրանսպորտի զարգացման հիմնադրամի ղեկավար Դավուդ Դանեշ Ջաֆարին Ռուսաստանի Դաշնության պետքարտուղար, տրանսպորտի փոխնախարար Դմիտրի Զվերևի հետ հանդիպման ժամանակ ցանկացել է մասնավոր հատվածի և ռուսական բանկերի մասնակցությունը Իրանում բազմաթիվ տրանսպորտային նախագծերի իրականացման համար։

Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի զարգացման հիմնադրամի ղեկավարն Իրանին անվանել է Ռուսաստանի և արաբական երկրների և Հնդկաստանի միջև ապրանքների տարանցման մեծ կարողություններ ունեցող երկիր։

Անդրադառնալով Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ Իրանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրին՝ Զվերևը հույս է հայտնել, որ շուտով կմեկնարկի այդ նախագծրի իրականացման աշխատանքը:

Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարը հույս է հայտնել, որ Իրանի հյուսիսարևելյան տերմինալում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմամբ կմեծանա Իրանից ապրանքների տարանցման աճը։

  • Կիսվել: