Իրանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմական և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն իր ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ քննարկել է ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդումը: Այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, տեղեկացնում է իրանական IRNA-ն:
Նշվում է, որ հանդիպման թեման ռազմական և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդումն էր:
Դեսպանը հայտնել է, որ երկու նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի Մոսկվա կատարած այցի ընթացքում:


