ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանն ու Ռուսաստանը համատեղ ավտոմեքենա կարտադրեն

Իրանն ու Ռուսաստանը համատեղ ավտոմեքենա կարտադրեն

Իրանի արդյունաբերության, հանքերի և առեւտրի փոխնախարար Ալիռեզա Փեյման Փաքի Ռուսաստան կատարած այցի ընթացքում, երկու երկրները պայմանավորվել են զրոյի հասցնել ցորենի առևտրի եւ համատեղ ավտոարտադրության համար սահմանված մաքսատուրքը, գրում է parstoday.com-ը: 

Կողմերը քննարկել են ավանների և արդյունաբերական գոտիների համատեղ կառուցման, ինչպես նաև ազատ առևտրի և համատեղ արտադրության համար առկա ավանների կարողությունների օգտագործման հետ կապված հարցեր:

Փեյման Փաքի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, բարի գալուստ մաղթելով իրանական կողմին, ողջունել է Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացումը և հայտնել է Իրանում երկաթուղի կառուցելու ՌԴ նախագահի համաձայնության մասին։

Փեյման Փաքը կարևորել է ՌԴ-ի դերն Իրանի երկաթուղային տրանսպորտային միջոցների, Կասպից ծովում նավատորմի արդիականացման և Իրանի ճանապարհային փոխադրամիջոցների արդիականացման գործում:

 

  • Կիսվել: