ՌԴ դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ. պատճառը հայտնի է
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բեռլինում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևին՝ կապված ենթադրյալ կիբերարշավի հետ, որը, ըստ գերմանական կողմի, ուղղված է եղել Գերմանիայի, Եվրամիության երկրների և Ուկրաինայի դեմ։
Մասնավորապես՝ Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում, ասված է. «Գերմանիայի, ԵՄ գործընկերների և Ուկրաինայի դեմ կիբերհարձակումներն անընդունելի են»։
ԱԳՆ-ն նաև ընդգծե է, որ Բեռլինը մտադիր է «վճռականորեն արձագանքել» նման գործողություններին, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման միջոցով։
«Բացի այդ, մենք այսօր կանչել ենք Ռուսաստանի դեսպանին և ևս մեկ անգամ հստակ ներկայացրել մեր դիրքորոշումը»,-ասված է հայտարարության մեջ:



