Իրանն ու ՌԴ-ն քննարկել են համագործակցությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին եւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը քննարկել են երկու երկրների համագործակցությունն ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում, տեեկացնում է Tasnim-ը:
Ինչպես նշել է դեսպանը՝ Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունները հիմնված են տարածաշրջանային եւ միջազգային տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների, մասնավորապես՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի վրա:
Ըստ նրա՝ Իրանը կարծում է, որ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության եւ կայունության հասնելու միակ ճանապարհը միջազգային իրավունքը հարգելն ու ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարում համագործակցելն է: