հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները

Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները

Իրանը հարվածել է Իսրայելի Հայֆա նավահանգստային քաղաքին, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ թիրախավորվել են նաև Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարը, Իրաքյան Քրդստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները: Աբու Դաբիի արդյունաբերական ենթակառուցվածքներից մեկում հրդեհ է բռնկվել: ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական հարվածներից երկրում զոհերի թիվը հասել է 6-ի: Լիբանանում ևս ակտիվ ռազմական գործողություններ են:

Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ հարվածներ են հասցվել նաև Թեհրանին, Թավրիզին և իրանական այլ բնակավայրերի: Իրանական կողմը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին բնապահպանական հանցագործություններ կատարելու համար: Նշվում է, որ վառելիքային ենթակառուցվածքների թիրախավորումը հանգեցրել է Իսլամական Հանրապետությունում օդի որակի վատթարացման:

Իրանից նաև հայտնել են, որ վերջին օրերին երկրում տուժել է ավելի քան 15000 մարդ։

 

  • Կիսվել: