Իրանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև տնտեսական հարաբերություններն ու համագործակցությունը
Բաքվում Իրանի դեսպանը և Ադրբեջան-Իրան համատեղ տնտեսական հանձնաժողովի նախագահը ու այդ երկրի փոխվարչապետը քննարկել են երկու երկրների տնտեսական հարաբերություններն ու համագործակցությունը, գրում է parstoday.com-ը:
Հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին և Շահին Մուստաֆաևը քննարկել են տնտեսության, առևտրի, համատեղ նախագծերի և ճանապարհների ոլորտների հետ կապված մի շարք հարցեր: Երկու բարեկամ ու հարևան երկրների պաշտոնյաները, մտքեր են փոխանակել հարաբերությունների և համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
Երեքշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով տեղի ունեցավ Իրանի և Ադրբեջանի միջև արտոնյալ առևտրային համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների առաջին փուլը: Բանակցությունների ընթացքում, որին մասնակցում էին նաև Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի զարգացման կազմակերպության և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության տարբեր գերատեսչությունների և երկու երկրների արտգործնախարարների ներկայացուցիչներ, կողմերը համաձայնության են եկել Իրանի առաջարկած համաձայնագրի տեքստի շուրջ